Friday, July 15, 2011

Աղետներն ու զոհերի թիվը աճել են

Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունավ Արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու փրկարարական ծառայության կիսամյակային հաշվետվությունը, որին մասնակցում էր փրկարար ծառայության տնօրեն Սերգեյ  Ազարյանը:
    2011թ-ի 1-ին կիսամյակի ընթացքում ԼՄՓ վարչությունում  գրանցված  213 արտակարգ դեպքերից՝ 80- տեխնածին, 47-ը տարրերային,   86-ը սոցիալ-կենցա­ղա­յին:  Տուժել են 125, զոհվել 34, տեղափոխվել հիվանդանոց 91 մարդ: նյութական վնասի չափը կազմել է 480.206.581 դրամ:  2010 թ-ի 1-ին կիսամյակի համեմատությամբ ընդհանուր դեպքերը նվազել են 51-ով, 175.664.019 դրամով նվազել է  առաջացած նյութական վնասի չափը:
Տուժել են 148, զոհվել 34, տեղափոխվել հիվանդանոց 114 մարդ` 655.870.600 դրամ նյութական վնասով:
            Տեխնածին բնույթի 80 արտակարգ  պատահարներից՝ 61-ը  հրդեհներ, 13-ը  ՃՏՊ,  2-ը  վթար ջրատարում,  4-ը  վթար գազատարում:  Տուժել են 31՝   զոհվել 17 մարդ:  Գրանցված  61 հր­դե­հից  զոհվել է 4  (Վանաձոր-2, Ստեփանավան-1, Գուգարք-1), վիրավորվել` 4 մարդ (Ստեփանավան-3, Սպիտակ-1):   ճանապարհատրանսպորտային 13 պատահարից  տուժել են 23,   զոհվել 13 մարդ:
2011թ-ի 1-ին կիսամյակի ընթացքում մարզում գրանցվել են տարերային բնույթի 47 ար­տակարգ դեպքեր, պատահար 27 երկրաշարժ՝  մինչև 3 բալ – 19 դեպք, 3-5 բալ – 6 դեպք, 5 և ավելի 2 դեպք: 3  ձնաբուք   3  ուժեղ քամիներ` փակ­վել էր ճամապարհի Կողես-Մղա­րթ հատվածը և Տաշիր-Գոգավան  ճանապարի 15-րդ կմ-ում ձյան տակ էին մնացել մարդատար ավտո­մե­քենաները, 3-ը գետի ջրի մակարդակի բարձրացում,   1-ը  քարաթափում և  փլուզում:

            Կարկուտի 5 դեպքից  տուժել են մարզի 11 համայնքներ: Կարկուտից մարզի 7 համայնքների գյու­ղա­ցիական տնտեսություններին հասցված ընդհանուր վնասը կազմել է 457.100.000 դրամ: (2010թ. ընթացքում - 8 դեպք, տուժել են մարզի 54 հա­մա­յնքներ, վնասը կազմել է 898.134.000 դրամ):
Հորդառատ անձրևի և սելավները քանդել են  Վանաձորում ջրահեռացման համակարգը  և սելավաջրերը լցվում էին փ. Նարեկացի  փ. 2-րդ փակուղի թիվ 23 բնակելի տուն  և  Ձորագետ գյուղի ճանապարհները և սելավաջրերը ողողել էին Վանաձոր-Ալավերդի Ձորագետ գյուղի մոտ միջպետական մայրուղին, որը դարձել էր դժվար անցանելիԿայծակահա­րությունից մահացել է Լեջան գյուղի 1 բնակիչ: Ջրահեղցման  1 դեպք.
Մարմնական վնասվածքներ են ստացել և թունավորվել 93, որից զոհվել 16, տեղա­փոխ­վել հիվանդանոց  77 մարդ: Թունավոր­ման 21 դեպքից` սննդից 3,  ալկոհոլից 1 դեպք, դեղորայքից 5 մարդ ,բնական գազից - 7 դեպք,  քիմիական նյութից – 2 դեպք,  այլ աղբյուրներից – 3 դեպք ,գրանցված 61 դեպքերից, տուժել են 61, որից զոհվել 15 մարդ, տեղափոխվել հիվանդանոց 46-ը: (2010թ. 1-ին կիս. տեղի են ունեցել- 61 դեպքեր, տուժել են 64, որից զոհվել 27, տեղափոխվել հիվանդանոց` 37 մարդ):
            Գայլերի հարձակման   1 դեպք:   Ապրիլի 19-ին Եղեգնուտ համայնքի բնակչի անասնագոմում էլեկտրահարվել և սատկել են 6 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ գրանցվել:  
   Հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդություն - տեղի է ունեցել 1 դեպք.
 Մարգահովիտ համայնքում «Տուլարեմիա» հիվանդությամբ վարակվել են հա­մայն­քի բնակիչներ Լ. Ներսիսյանը և Վ. Պոստոլոկյանը (2010թ- 1-ին կիս. ընթացքումդեպք չի գրանցվել):  Շտապ բուժօգնության կանչեր - 2011 թվականի 1-ին կիսամյակում գրանցվել են 13519 կանչեր, տեղափոխվել են հիվանդանոցներ 2178 մարդ, որոնցից 188-ը մահացել են:
Փրկարար ծառայոըււթյունում գրանցվել է  դիակի դուրս բերման  11,  որոնողափրկարարական աշխատանքների - 11, կենցաղային օգնություն – 5, փրկարարական այլ կանչեր – 13 դեպք:

Լիլիթ Յոլչյան
 

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.