Friday, July 22, 2011

ԳԱՎԱՌԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆՎԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ

Շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները Գավառ քաղաքի բժշկական կենտրոնի շենքում: ՀՀ առողջապահության նախարարության պատվիրատվությամբ եւ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող բժշկական կենտրոնի հիմնանորոգման աշխատանքների մեծ մասն արդեն կարելի է համարել ավարտված:

Շինարարական աշխատանքներն իրականացնող <<Արարատշին>> ՍՊԸ աշխղեկ Սաշիկ Հարությունյանը` նախագծով կառուցման կամ հիմնանորոգման ենթակա 4200 քառակուսի մետր մակերես ունեցող տարածքում արդեն շինարարությունը կարելի է ավարտված համարել մոտ 3000 քառակուսի մետր մակերես ունեցող տարածքում: Ամբողջությամբ կառուցվել են ջեռուցման համակարգը, սանհանգույցները եւ կոյուղագծերը, շենքի տանիքը, տեղադրվել դռներն ու լուսամուտները, ներքին հարդարման աշխատանքներ կատարվել բաժանմունքներում, միջանցքներում, հիվանդասենյակներում: Կիսատ մնացած աշխատանքների մեջ կարելի է առանձնացնել առաջին հարկի մուտքի հատակի սալիկապատումը, վիրահատարանի եւ ծնարանի ներքին հարդարումը, դրսի բարեկարգումն ու կանաչապատումը: Ավարտին է հասցված նաեւ դիահերձարանի եւ ինֆեկցիոն բաժանմունքի կառուցումը: Շինարարական աշխատանքները կավարտվեն մոտ մեկ ամսից: Այս պահին շինարարությունում աշխատում են տեղացի 15 վարպետներ` տարբեր մասնագիտությունների գծով եւ 14 բանվորներ: Աշխատանքնեը թափով ընթանում են նաեւ շենքի բակի բարեկարգման, ասֆալտապատման եւ կանաչապատման ուղղությունում: <<Գավառի բժշկական կենտրոն>> ՊՓԲԸ տնօրեն Աշոտ Կարապետյանի հավաստմամբ` հիմնանորոգման աշխատանքների ավարտին պես ընթանալու է բժշկական կենտրոնի կահավորումը եւ վերազինումը ժամանակակից բուժսարքավորումներով: Հիմնանորոգ բժշկական կենտրոնը բնակչությանը կսկսի ծառայություններ մատուցել այս տարվա սեպտեմբերից:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.