Հուլիսի 8 -ին Արմավիրի մարզի սոցիալապես անապահով ընտանիքների 40 երեխա մեկնեց ամառային հանգստի ,, Առագաստ ,, ճամբարում: Արդեն 7 տարի է Արմավիրի քաղաքապետարանը իրականացնում է այս ծրագիրը: Մարզի 40 երեխա 12 օր հնարավորություն ունի հանգստանալ Սևնում:
,, Առագաստ,, ճամբարի կազմակերպիչ Գայանե Շուշանյանը իր շնորհակալությունը հայտնեց Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին համագործակցելու համար և վստահեցրեց , որ երեխաները կունենան բովանդակալից և հագեցված ծրագիր:
Արմավիրի փոխքաղաքապետ Մելիք Բաղդասարյանն էլ երեխաներին բարի ճանապարհ ու հետաքրքիր ժամանց ցանկացավ:
Այսօր Սևան մեկնեցին երեխաները, վաղը Արևմտյան Հայաստան կմեկնեն մեծահասակները: ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի նախաձեռնությամբ էլ մարզի 50 մեծահասակ հնարավորություն է ստացել մեկնել պատմական Հայաստան: Հուլիսի 9-ին վաղ առավոտյան կսկսվի նրանց շրջագայությունը. Արևմտյան Հայաստանում նրանք կշրջեն 7 օր: Այսօր պատգամավորի հետ հանդիպեցին մեկնողները, քննարկեցին կազմակերպչական հարցեր:
Արևմտյան Հայաստանում մեծահասակների շրջագայություն ապահովելու համար ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.