Անդրանիկ” ՀԲԸՄ սկաուտական ճամբարի արդեն չորրորդ սերունդն է հանգրվանում Լոռու մարզի Թեժ լեռ կոչվող վայրում: Այս տարի առաջին հերթափոխով ժամանել են Իրանի 46 և Ուրուգվայի 65 մասնակիցները, նրանց է միացել Երևանի օգնական խումբը, Կալիֆոռնիայի ,Սիրիայի ինչպես նաև Լիբանանի` 4 հոգանոց ներկայացուցչական խմբակը: Արդեն չորրորդ տարին է հուլիս-օգոստոս ամիսներին տարբեր երկրների մեր հայրենակիցները 14 օրով հանգրվանում են Թեժ լեռում, այդ օրերին հասցնում լինել հանրապետության շատ վայրերում, այցելում Էջմիածին, Ծիծեռնակաբերդ, Սարդարապատ, Խոր Վիրապ. Գառնի-Գեղարդ, Հաղպատ, Հաղարծին, նաև զորամասերում են լինում, այցելում Հայորդաց տուն: Այս տարի Ուրուգվայի խումբը, որ առաջին անգամ էր հայրենիքում, հայկական երաժշտական թատերգություն էր բեմադրել Վանաձորի Հայորդաց տանը, որի համար 6 ամիս հայոց լեզվի , արտասանության ու առոգանության դասընթաց էին անցել բոլոր մասնակիցները:
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.