Գեղարքունիքի մարզի Լճափ համայնքում են իրենց եվրոպացի բարեկամները, ովքեր արդեն հինգերորդ տարին է,այցելում եմ Լճափ ու շարունակում նախորդ տարիներին իրենց սկսածը:
Ֆրանսիացի կամավորներն օգնում ու աջակցում են համայնքին` վերանորոգման աշխատանքներ իրականացնելով Լճաշենի դպրոցում, դպրոցահաս
ակների համար կազմակերպելով հագեցած ժամանց:
Բարի նախաձեռնությունը ֆրանսահայ երիտասարդներինն է, ովքեր տարիներ առաջ ստեղծելով «CSOE» բարեգործական կազմակերպությունը՝ ձեռնամուխ են եղել հայրենիքի կառուցման ու շենացման գործին: Նրանց միջոցները հավաքվում են Ֆրանսիայում բնակվող հայերի եւ ֆրանսիացիների գումարների ներդրմամբ:
Լճափի համայնքապետ Հայկ Սիմոնյանը՝ «CSOE» բարեգործական կազմակերպության ղեկավարը Սեւան Կարյանն է: Այս տարի Լճափ են եկել 23 կամավոր, նրանցից հինգն ազգությամբ հայ են, մյուս
ները տարբեր ազգերի ու ռասսայի ներկայացուցիչներ: Իրենց առաքելությունը Լճափում կամավորները կիրականացնեն 12 օրվա ընթաքում:
Կամավորները պատմում են, որ Լճափը տարիներ առաջ շատ պատահական են ընտրել: Այն ժամանակ այցելել են Գավառի մանկատուն, ուղեկցողներին հարցրել ճամփեզրյա գյուղի մասին: Իջել են գյուղը, ուսումնասիրել տարածքն ու վթարված դպրոցի շենքը:
Այդ օրվանից Լճաշենը նրանց համար դարձել է հարազատ գյուղ, իրենք էլ Լճաշենցիների համար: Բնակիչները բոլոր կամավորների անունները կնքել են հայկական անուններով` Հայկ, Ազնիվ եւ այլն:
Լճափում աշխատանքները համակարգող Միքայելը նշեց, որ Ֆրանսիայի քաղաքացիները յուրաքանչյուր տարի վերանորոգման աշխատանքներ են իրականացնում՝ մաս առ մաս նորոգելով գյուղի միջնակարգ դպրոցն ու մանկապարտ
եզը: Այս տարի նախատեսել են վերանորոգել Լճափի միջնակարգ դպրոցի երեք դասասենյակներն ու տեղադրել եվրոպական արտադրության 22 պատուհաններ, որի համար ներդրվելու է մոտ 5-6 հազար եվրո: Շինարարական աշխատանքներն իրականացվում են միայն կամավորների ձեռքերով: Նույնիսկ շինանյութի գնումներն են իրենք կատարում:
Երիտասարդները դպրոցում կազմակերպել են ցերեկային ճամբար: Այստեղ կազմակերպվում է դպրոցահասակ լճափցիների ինտերակտիվ ժամանցը. սովորում են նկարել, երգել, պարել, ձեռքի աշխատանքների պատրաստման հմտություններին տիրապետել, ինչպես նաեւ ֆուտբոլ ու վոլեյբոլ խաղալ:
Ֆրանսիացիներն այնպես են հարազատացել հայերին ու լճափցիներին:
«Լճափում անցկացրած օրերն իմ կյանքի լավագույն օրերից են: Ես աշխատանքից չեմ հոգնում, եւ անչափ ուրախ եմ, որ հայ ժողովրդի համար գործ եմ անում», -խոստովանում է ծագումով իսպանացի, Ֆրանսիայում ապրող Սինդի Վեթլը:
«CSOE» բարեգործական կազմակերպության անդամների կազմը յուրաքանչյուր տարի փոփոխության է ենթարկվում, սակայն նրանց մեջ կան երիտասարդներ, ովքեր Լճափ են այցելում ամեն տարի:
1 коммент.:
Հետաքրքիր կայքը:
Իմ հաճույք է այստեղ:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.