Friday, July 15, 2011

ՀԵՐԹԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ ԼՈՒԾՈՒՄ ՍՏԱՆՈՒՄ ՉԱՐԵՆՑԱՎԱՆՈՒՄ












ՀՀ պետական և Չարենցավան քաղաքի համայնքային բյուջեների միջոցների հաշվին լայնածավալ աշխատանքների հերթական փուլն է սկսվել Չարենցավան քաղաքում: Նախորդ տարիներին մեկնարկած ասֆալտապատման գործընթացը նոր մասշտաբներով է իրականացվում: Կենտրոնական փողոցների և դրանց մայթերի ասֆալտապատման գործընթացից հետո համայնքապետարանը ձեռնամուխ է եղել քաղաքի ներթաղամասային փողոցների և բակերի ասֆալտապատման աշխատանքներին: Քարուքանդ ու փոշոտ ճանապարհները, որոնք նախկինում դժվարանցանելի էին, օր-օրի նոր տեսք են ստանում: Ընդհանուր առմամբ այս տարի քաղաքում 12.000քմ մակերեսով ասֆալտապատում է իրականացվելու: Ասֆալտապատման աշխատանքները կշարունակվեն մինչև աշուն, այնուհետև կվերսկսվեն գարնանը: Նախատեսված է, որ 2012 թվականին քաղաքում չասֆալտապատված փողոցներ չեն լինելու:














Ընթացքի մեջ են նաև քաղաքի բնակֆոնդի պահպահման ուղղությամբ աշխատանքները. դրանց շարքում առանձնանում է հատկապես տանիքների վերանորոգման գործընթացը: 64-ամյա Չարենցավանի շենքերի տանիքների մեծ մասը խարխլված են, թիթեղները հնացած են և առանց խոչընդոտի թույլ են տալիս, որ անձևրների և ձյան հալոցքների ժամանակ ջուրը ներս հոսի  բնակարաններ: Խնդիրը հրատապ է և օրակարգային: 13 մլն. 500 հազ. դրամ գումար է հատկացվել քաղաքապետարանի կողմից քաղաքի 6 հարթ տանիքի ամբողջական և 8 հարթ տանիքի մասնակից վերանորոգման համար: Տանիքները վերանորոգվում են որակյալ «Բիկրոստ» տեսակի շինանյութով, որը ժամանակակից պայմաններում լավագույնն է համարվում նմանատիպ աշխատանքների համար: Կառավարության տրամադրած 60 մլն. դրամ գումարն էլ ներդրվել է քաղաքի ամենահին` 1-ին և 2-րդ թաղամասերի թվով 20 թեք տանիքների ամբողջական վերանորոգման գործում: Փոխվում են տանիքների թիթեղներն ու բազրիքները, տեղադրվում են նոր ջրահեռացման խողովակներ: Աշնանը կավարտվի ծրագրի առաջին փուլը, որը նոր ընթացք կստանան 2012 թվականին: Այս աշխատանքներին զուգահեռ մասնակի վերանորոգումներ են կատարվում քաղաքի մյուս թաղամասերի թեք տանիքներում:

Ի դեպ շուտով կշարունակվեն նաև շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները: 

Ամենօրյա սանմաքրման, նորոգման, բարեկարգման, ծառատնկման ու կանաչապատման աշխատանքների կողքին տանիքների ու շքամուտքների վերանորոգման, փողոցների ու բակերի ասֆալտապատման աշխատանքները  միասնաբար գալիս են փոխելու քաղաքի ընդհանուր դիմագիծը:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.