Վանաձորի ՀԿ կենտրոնում կազմակերպված «Գիտելիք և իրավունք» դասընթացի նպատակն է միավորել երիտասարդներին այնպիսի արժեքների շուրջ, ինչպիսիք են մշակութային բազմազանությունը, հարգանքը հասրակության տարբեր խմբերի նկատմամբ, հանդուրժողականությունը, հավասարությունը, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, քաղաքացիական հասարակությունը:
«Գիտելիք և իրավունք» դասընթացը առայժմ իրականացվել է Շիրակի և Լոռու մարզերում: Ընթանում է ոչ միայն մարզկենտրոններում, այլև մարզի փոքր քաղաքներում, ուր սեփական իրավունքների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը համեմատությամբ մայրաքաղաքի և մարզկենտրոնների շատ ավելի ցածր է:
Լոռու մարզում դասընթացը կկայանա նաև Ստեփանավան քաղաքում: Վանաձորյան դասընթացների մասնակիցները նշում են, որ մարդկանց զբաղվածություն խանգարում է, իրավական տեղեկությունները իրենց գիտելիքը դարձնեն և իմանան ինչ է իրավունքը, ինչպես պաշտպանել խախտված իրավունքները:
Այստեղ կրթական համակարգի բացթողումն էլ կա: Խնդիրը դպրոցում «Հասարակագիտություն» առարկայի դասագրքերի դպրոցականին ոչ մատչելի, բարդ և անհասկանալի լինելն է: Նկատի ունենանք, որ իրավագիտության ուսուցում դպրոցում իրականացնում է հենց «Հասարակագիտություն» առարկան: Սեփական իրավունքից թերի տեղեկացվածության հետևանքում ունենք հասարակություն, որը իվիճակի չէ պաշտպանել իր իրավունքները» ,-ասում է Ոսկե միջին հասարակական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Հովհաննես Ղազարյանը:
Դասընթացի շրջանակներում երիտասարդները ծանոթացան ՄԱԿ-ի հռչակագրի մարդու 30 հիմնարար իրավունքներին, ՀՀ-ում գործող մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների գործունեությանը: Վերջում դիտեցին ուսուցողական բնույթի ֆիլմեր, կազմակերպվեցին խաղեր :
Լիլիթ Յոլչյան
Վանաձոր
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.