«Սեւանա Լիճ-2011» XVI կատեգորայի միջազգային մրցաշարը, որը կազմակերպել եւ անցկացնում է Հայաստանի շախմատի ակադեմիան Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ, արդեն հինգերորդ օրն է, ինչ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում շարունակվում է անզիջում եւ միաժամանակ հետաքրքիր պայքարում:
Ըստ շախմատի մարզիչ եւ մեկնաբան Վաչիկ Գեւորգյանի` արդեն անցկացվում է հինգերորդ տուրը, իսկ չորս տուրի արդյունքում առաջատարներն են' Ավետիք Գրիգորյանը, Տիգրան Լ.Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը 2.5 միավորով, 2-ական միավորներ են վաստակել Զավեն Անդրիասյանը, Չինաստանի ներկայացուցիչ Ջո Ջիանչաոն, 1.5-ական միավորներ' Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Վրաստանի ներկայացուցիչ Բաադուր Ջոբավան, Բելառուսի ներկայացուցիչ Սերգեյ Ժիգալկոն: Մեկ խաղ է բաց թողել Ռուսաստանի ներկայացուցիչ Իլդար Խայրուլինը, ով վաստակել է 1.5 միավոր: Նրան վիրահատել են Հայաստանում, իսկ թե կշարունակի նա արդյո՞ք մրցումները' պարզ կլինի հուլիսի 27-ին:
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.