Thursday, July 7, 2011

ԳԱՎԱՌՈՒՄ ՖՐԱՆՍԵՐԵՆ ԵՆ ՍՈՎՈՐՈՒՄ


Գավառում եւ Սեւանում մեկնարկել են ֆրանսերենի ուսուցման դասընթացները:
Ֆրանսալեզու պարապմունքները կազմակերպվում են Գեղարքունիքի մարզ-Իզերի դեպարտամենտ համագործակցության ծրագրի շրջանակներում: Այն միտված է սերտացնել հայ-ֆրանսիական հարաբերությունները, զարգացնել ֆրանսախոսությունը գեղարքունիքում, ճանաչել ֆրանսիական մշակույթը:
Ֆրանսերենի ուսուցման դասընթացները տեւում են երկու ամիս, 11-15 եւ 18 տարեկան եւ ավելի բարձր տարիքային խմբերի համար:
Պարապմունքներն իրականացնում է <<Ֆրանս-ֆորմասիոն ինտերնասիոնալ>> լեզուների ուսուցման եւ թարգմանչական կենտրոնը:
Ուսուցողական կենտրոնի տնօրեն Լիլիա Շալունցը տեղեկացնում է, որ այս տարի սովորողների թիվը գերազանցում է 150-ը, եւ պարապմունքներն իրականացվում են 9 խմբերում: Պարապմունքները կազմակերպվում են առաջինից չորրորդ մակարդակներում, որտեղ սովորում են աշակերտներ, ուսանողներ, տարբեր մասնագետներ՝ բժիշկ, դասախոս, ֆինանսիստ, տնտեսագետ, լրագրող եւ այլն: Պարապմունքներն անցկացվում են ինտերակտիվ մեթոդներով, ընդհանուր 120 դասաժամ ծրագրով:
Ըստ Լիլիա Շալունցի՝ 4-րդ մակարդակում սովորողների համար կազմակերպվում է նաեւ <<Իմ մարզը եւ ես>> թեմատիկ կուրսը:
Բուն դասընթացներն սկսելուց առաջ կենտրոնը կազմակերպում է նաեւ կրկնողության հանդիպումներ, որոնք կայանում եմ մարտ եւ հոկտեմբեր ամիսներին: Ֆրանսախոսության դասերի արդյունքում սովորողներին հնարավորություն է տրվում մասնակցել Ֆրանկոֆոնիայի օրվա շրջանակներում կազմակերպվող ամենամյա միջոցառումներին, ինչպես նաեւ մասնակցել ֆրանսիացիների հետ կազմակերպվող հանդիպումներին եւ շփվել նրանց հետ:
Գեղարքունիքի մարզպետարանի եւ Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի միջեւ կնքված պայմանագրով հաստատված ֆրանսերենի ուսուցման ծրագրի պատասխանատու Կատրին Փունաջյանը հայտնեց, որ սովորողների մոտ դրսեւորվում է բարձր պատրաստակամություն ֆրանսերեն սովորելու հանդեպ: Նրանք շատ ընդունակ են, ճկուն, եւ լավ են տիրապետում օտար լեզվին՚:
Սովորողները նույնպես մեծ ոգեւությամբ են այցելում դասընթացներին: 4-րդ մակարդակի սովորող, 13-ամյա Մերի Խաչատրյանը ֆրանսերենի պարապմունքների մասին խոսելիս նշեց, որ ֆրանսերենի պարապմունքները շատ ներդաշնակ են, լիարժեք եւ պակասում է միայն Էֆելյան աշտարակը՝ Ֆրանսիան զգալու համար:
ՙՖրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնալ՚ լեզուների ուսուցման և թարգմանչական կենտրոնը Գեղարքունիքի մարզպետարանի հետ սկսել է աշխատել սկսած 2005 թվականից եւ առ այսօր վերապատրաստել է շուրջ 10 հազար աշակերտ:
Կենտրոնը հիմնադրվել է 1992 թ. մայիսի 11-ին, Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում գործող <<Հայաստան- Փոխանակում եւ Աջակցություն>> կազմակերպության կողմից։
Տարիներ շարունակ կենտրոնը ֆրանս-հայկական քույր քաղաքների ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում կազմակերպել է նաեւ անվճար դասընթացներ ՀՀ տարբեր քաղաքաներում` Գորիսում Վարդենիսում Գավառում, Սեւանում:
Անի Պողոսյան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.