Հայաստանից դուրս Հայաստանի մեջ Խարկով գյուղն է: Այն ոչ հայերինն է, ոչ թուրքերինը, չեզոք գոտում է: Գյուղին մի կողմից հարևան են Անիի ավերակները, մյուս կողմից ռուսական զորակայանը: Հենց այստեղ երկար տարիներ բնակվում էր Վարդանյանների ընտանիքը` գյուղի միակ ծուխը:
Խարկով գյուղը փշալարե օղակի մեջ է 1949-ից: Այդ տարիներին այն միջին մեծության գյուղ էր` 80-ից ավելի ընտանիքներով: 60ական թվականներին գյուղացիները սկսել են լքել բնակավայրը. նորմալ ապրելու համար պայմաններ չեն եղել: 1980-ականներին մի խումբ խարկովցիներ գյուղը վերականգնելու փորձեր են ձեռնարկել, բայց` անարդյունք:
Ժամանակին ակտիվ կյանքով ապրող Խարկովովում այսօր հարեւանական ջերմ խոսքն ու զրույցը երազ է: Այստեղ ընդամենը մեկ անձ է բնակվում` 73 ամյա Վահանդուխտ Վարդանյանը: Նրա ամուսինը` 77 ամյա Աղվան Վարդանյանը, մահացել է անցած տարի: Մինչ 2008 թվականը նրանց հարեւանությամբ ապրել է Խաչատրյանների ընտանիքը: Գյուղի միակ բնակիչն ասում է, որ երբ վերջին հարեւանն էլ գյուղը լքեց, Հայաստանի տարբեր քաղաքներում բնակվող զավակները սկսեցին համոզել , որ իրենք ել տեղափոխվեն: Նման բան երբեք չի լինի, մենք այստեղ բնակվելու հատուկ նպատակ ունենք` ասում է տիկինը:
<<;Կիսուրս Մշո Խաս գյուղից էր, ասում էր երբեքգյուղից չգնանք: Թեկուզ, որ ալյուր էլ չունենաք հաց թխելու, թոնիրը վառեք, թող ծուխը ելնի ու հարեւան գյուղից թուրքերը տեսնեն, որ գյուղը շեն է, մարդ է ապում:>>,-հիշում է տատիկը:
Ու այդպես էլ ապրում է, հավատալով, որ օրերից մի օր գյուղը կվերաբնակեցվի ու կրկին կյանքը կեռա: Ասում է, սրտի ցավ են ապրել յուրաքանչյուր հարեւանի գնալու համար: Դրվագ առ դրվագ հիշում է, ով, երբ եւ ինչպես է հեռացել: Հիմնական պատճառն ու գերխնդիրն եղել է դպրոցի բացակայությունը: Նախկին տարիներին գյուղը դպրոց ունեցել է, բայց 4 ամյա: Բարձր դասարանցիները ուսումը շարունակել են հարեվան գյուղերում:
<<;Երեխեքս ձմեռվա բուքին գալիս էին` սումկեկը լիքը ձյուն: Գարնան հալհլոցին էլ ցեխ էր լցվում, ահավոր ճանապարհ էր: Ու սկի չէին էլ տրնտջում: Ասում էին լավ ենք մամա, մի մտածի;>>,-շարունակում պատմել տիկին Վահանդուխտը: Իսկ մտածելու բան այդ ժամանակ շատ են ունեցել ու հատկապես տանջվել են ծնողների ապրած, տեսած ու այն ժամանակ դեռ շարունակվող դարդերով. շատ են ենթարկվել թուրքական հալածանքներին:
Նրանց տան բակից պարզ երեւում են պատմական մայրաքաղաք Անիի ավերակները, որտեղից եւ փախել են նրանց նախնինները: Տատիկին ասում է, օրը սկսում է Անիին բարի լույս մաղթելով, ողջ օրն անցկացնում են մտովի ավերակների հետ զրուցելով, քուն մտնելիս` կրկին նույնը:
Վահանդուխտ տատի խոսքերով ինքը հաճախակի է տեսնում է թուրքերի, ովքեր այնքան են հանդգնել, որ գյուղերի սահմաններն ընդարձակել ու Անիի ավերակներին են մոտեցել: Շատ է լսել ու տեսել թուրքական դաժանություններ, բայց հիմա չի վախենում: Խարկովի տարածքում է գտնվում ռուսական զորակայաններից մեկը: Թե վտանգ պատահի, զինվորները կան ու կան:
Արմինե Ավետիսյան
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.