Tuesday, July 5, 2011

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՏՈՆ ԷՐ


Գավառի պետական համալսարանում կրնակի տոն էր: ՀՀ սահմանադրության տարեդարձի օրը Գավառի պետական համալսարանում ավարտական վկայականներ էին ստանում շրջանավարտները:
Հայաստանի ամենաերիտասարդ բուհը կյանք ճանապարհեց շրջանավարտների 14-րդ սերնդին:
Շրջանավարտներին ավարտական դիպլոմներ տալու կապակցությամբ ԳՊՀ աշխատակիցների եւ ուսանողական խորհրդի ջանքերով կազմակերպվել էր գեղեցիկ հանդիսություն:
Միջոցառման սկզբում կարճ ակնարկով միջոցառման հանդիսատեսը հետադարձ հայացք ձգեց համալսարանի անցած ուղու վրա:

Ապա մատուցվեց շրջանավարտների օրհնության կարգ`ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի:
Փորձառու իրավաբան, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Նահապետի Ավետիսյանը, ով այսօր ճանաչվեց ԳՊՀ բարեկամ եւ գործընկեր, դիպլոմներ հանձնեց ԳՊՀ իրավաբան մագիստրոսներին:
Գավառի պետական համալսարանում ուսումնական պլանով նախատեսված պարտադիր դասընթացներից բացի, անցկացվում են նաեւ կամընտրական դասընթացներ: Վկայականներ հանձնվեցին նաեւ ԳՊՀ իրավաբանական կլինիկան, <<Տպագիր եւ էլեկտրոնային ժուռնալիստիկայի հիմունքներ>> դասընթացը եւ <<Նկարչական ստուդիան>> հաջողությամբ ավարտած ուսանողներին:
Գավառի պետական համալսարանը մագիստրոս շրջանավարտներին շնորհեց եվրամիության կողմից նախատեսված դիպլոմի հավելված` հայերեն եւ անգլերեն լեզուներով:
Միջոցառման վերջում տեղի ունեցավ ԳՊՀ մագիստրոսների երդման արարողությունը, որից հետո ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը հանձնեց գերազանց մագիստրոսների դիպլոմները:
Հանդիսավոր արարողության ընթացքում պարային ու երաժշտական կատարումներով հանդես եկան ԳՊՀ շնորհալի ուսանող-ուսանողուհիները: ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի Իրավագիտություն բաժնի շրջանավարտ, <<Շանթ>> հեռուստաընկերության <> ծրագրի հաղթող Վրեժ Կիրակոսյանը երաժշտական կատարումներով ողջունեց իր կրտսեր ընկերներին:
Ըստ ԳՊՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Պապին Մուրադյանի` 2010-2011 ուսումնական տարվա ավարտին Գավառի Պետական Համալսարանը ունի 630 շրջանավարտ, սակայն ավարտում են 580-ը: 50 ուսանող անբավարար գնահատականներ ստանալու պատճառով չեն ավարտում համալսարանը:
ԳՊՀ 580 շրջանավարտներից` 350-ը ստացան բակալավրի դիպլոմ, 80-ը` մագիստրոսի, 200-ը` Հեռակա ուսուցման ֆակուլտետի շրջանավարտներն են:
Գերազանցության դիպլոմ ստացողների թիվը` 104-ն է, որոնցից 60-ը բակալավրի, 43-ը մագիստրոսի եւ 1-ը Հեռակա ուսուցման ֆակուլտետի շրջանավարտ:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.