1960թ-ին «Սոճիների պուրակում» առաջին անգամ գովերգվեց բնության պահապանը, ծառն ու ծաղիկը: Հետագայում տոնը վերանվեց «Ծաղկի տոն» և մինչև 1988-ը ավանդական բնույթ էր կրում: 2000 թ-ին կրկին վերականգնվեց և ավանդույթի ուժով քաղաքային այգիներում մի հարկի տակ է հավաքում ծաղկասերներին:
Տոնին ելույթ են ունենում, բոլոր գեղարվեստական խմբերը, ծաղկաբույծներ, ծաղկասեր բակեր, համատիրություններ, նրանք, ովքեր արձագանքել են Վանաձորի քաղքապետարանի կոչին և ցույց տալու բան ունեն:
«Տոնը ուսուցողական բնույթ ունի, և նպատակ ունենք, նմանատիպ տոների միջոցով, արթնացնել սերը դեպի բնությունն ու ծաղիկը, ծառը, որպեսզի երեխաները սովորեն, որ չի կարելի փչացնել, բնությունը, շրջակա միջավայրը, ամեն քաղաքացի մի ծառ , մի ծաղիկ տնկի, ավելի գեղեցիկ քաղաք կունենանք» ,- ասում է Վանաձորի քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի վարիչ Գագիկ Աղաբաբյանը: Նա նկատում է, որ համայնքն ամեն ինչ անում է, որպեսզի ծաղկազարդ ու գեղեցիկ քաղաք ունենանք, նաև քաղաքացիներն էլ իրենց հերթին պետքէ եղածը պահպանեն և ավելացնեն:
Ամեն տարի տոնը կազմակերպվում էր քաղաքի կենտրոնական այգիներում, բայց այս տարի տեղափոխվեց ծայրամասային թաղամասեր, որպեսզի ավելի շատ վանաձորցի մասնակից դառնա տոնին. «Այս տարի ավելի շատ գեղարվեստական համարներով, ծաղկազարդ զգեստներով մանկապարտեզներն էին մասնակացսւմ, անհատների` իրենց բակում ու այգում ծաղկանոց ունեցող քաղաքացիների ու բակերի թիվն է ավելացել», -նշում է Գ. Աղաբաբյանը:
Տոնից գոհ են մասնակիցները. « Պետք է հաշտ ապրել ու ներդաշնակ լինել բնության հետ, փոքրիկներն էլ են իրենցից ներկայացնում նուրբ ծաղիկներ, շատ հաճելի է»- ասում է Ալլա Ավետիսյանը:
Այս տարի էլ կազմակերպված մրցույթների արդյունքում 10 անվանակարգերում մրցանակիրներ ունեցան:
ԼԻլիթ Յոլչյան
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.