Wednesday, July 6, 2011

Արարատյան դաշտի ծիրանը կորցրել է հմայքը

Արարտյան դաշտում սկսվել է ծիրանի մասսայական բերքահավաքը, ծիրանի բերքատվությունից գյուղացին գոհ էր, բայց մինչև կարկուտը, հիմա արդեն բերքի 10 տոկոսն է մնացել,  մասսայական բերքահավաք արտահայտությունն էլ իմաստը կորցրել:

Արմավիրի մարզի Հուշակերտ համայնքում ծիրանի բերքահավաք է ընթանում, որակը, քանակն ու գինն ասյ դեպքում կարևոր չէ, ինչ  էլ լինի պետք է հավաքել, որ  արագ կերպով ծառերը բուժել ու կարկուտից վնասված ճյուղերը վերականգնել, ասում են հուշակերտցիները և ավելացնում, որ այս պարագայում բերքը ետ բերելն անհնար է, իսկ հաջորդ տարի բերք ստանալու համար  այգին վերականգելը պարտադիր: Հիմա անհրաժեշտ է պարարտացնել, բուժել ու ջրել: Ճիշտ  է աշխատանքն ու ծախսը կրկնապատկվում է, բայց  միակ ելքը դա է:  

Արաքս համայնքում էլ  նույն իրավիճակն է:  Հենրիկ Սմբուլյանը 7000 քմ հողատարածք ունի, մշակում է դեղձի, ծիրանի, խաղողի այգի, այգիների մեջ ազատ տարածությունն էլ օգտագործում է բանջարաբոստանային կուլտուրաների մշակության համար:  

Կարկուտն այստեղ էլ ոչինչ չի խնայել, Սմբուլյանի ամբողջ բերքն է վնասել: Սմբուլյանն ունի իր հաշվարկը , գիտի որքան  ներդրում է կատարում այգում և որքան եկամուտ ակնկալում: Օրինակ ծիրանն այս տարի կարող էր վաճառել  300-600 դրամով, բայց հիմա արդեն  քիչ ու անորակ ծիրանը 70 դրամով միայն գործարանն է մթերում: 

Ինչպես Արաքսում, այնպես էլ Հուշակերտում կարկուտից հետո մարդիկ պետության կողմից օգնության հույս ունեին, այսպես ասած «վնասի փոխհատուցման» էին սպասում,  հիմա օգնություն ստացել են, Սմբուլյանն ասում է, որ իրեն մի քիչ լոբու, մի քիչ վարունգի ու մի քիչ էլ գազարի սերմ են տվել: Վարունգը ցանել է, գազարն ասում է արարատյան դաշտում մշակության համար այնքան էլ հարմար կուլտուրա չէ, իսկ լոբին այնքան  քիչ էր, որ տնկելն անիմաստ էր; Հուշակերտցիներն էլ նույն օգնությունն  են ստացել, բայց ասում են, որ իրենք միայն ֆինանսական աջակցության էին սպասում: Հողի հարկի և ոռոգման ջրի վարձերի զիջման մասին էլ դեռ խոսք չկա, հանձնաժողովի ուսումնասիրության փուլում է, ինչ կորոշեն, գյուղացիները չգիտեն:  

Փոխարենը Հենրիկ Սմբուլյանը գիտի, որ հույսն իր վրա պետք է դնի ու ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք գտնի: Սա լավագույ ելքը  չէր, բայց տարբերակ էր. Սմբուլյանը  երկրորդ անգամ լոլիկ ու սմբուկ է սածիլում, երրորդ անգամ վարունգի սերմը ցանում, ասում է ընտանիքը պահել է պետք:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.