Մեր ունեցած տեղեկություններով Կապանի "Գանձասար" ֆուտբոլային ակումբի ղեկավար, Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը որոշել է թիմը հանել Հայաստանի առաջնությունից: Նման որոշման համար հիմք հանդիսացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի որոշումը, ըստ որի տնային 5 հանդիպումները “Գանձասարը” պետք է անցկացնի առանց հանդիսականների: Սա դժոգոհություն է առաջացրել ակումբի ղեկավարության և կապանցի երկրպագունների մոտ: Վերջին՝ “Փյունիկի” հետ խաղի ժամանակ, խաղադաշտ է նետվել մեկ հատ պոլիէթիլային շիշ, ինչն էլ պատճառ է դարձել ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեի խիստ որոշմանը: Ըստ որոշ աղբյուրների, թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը թիմի պետ Վլադիկ Առաքելյանին խնդրել է ակումբի ղեկավարին փոխանցել, որպեսզի փոխի որոշումը, քանի որ "Գանձասարը" պիտի շարունակի խաղալ, բայց Մ.Հակոբյանը ասել է, որ ինքն է այդ հարցը որոշում:
Արմեն Դավթյան
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.