Այսօրվանից մեկնարկեց 2011թ. գարնանային զորակոչը, որը կավարտվի հունիսի 30-ին: Դեռեւս օրեր առաջ Սյունիքի մարզխորհրդի նիստում Գորիսի զինկոմ մայոր Մելիքսեթ Պողոսյանը հայտարարել է, որ մարզի զինվորական կոմիսարիատները պատրաստ են բարձր մակարդակով անցկացնելու այս զորակոչը եւ կատարելու առաջադրանքը:
Իսկ դա մարզի չորս զինկոմիսարիատների համար աննախադեպ չէ: Անցած տարվա գարնանային եւ աշնանային զորակոչի ժամանակ ցուցաբերած բարձր առաջադիմության համար ՊՆ-ում տարեկան արդյունքների ամփոփման ժամանակ Սյունիքը ճանաչվել է լավագույնը, եւ մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու Գորիսի զինկոմը նախարարի կողմից պարգեւատրվել են թանկարժեք նվերներով, իսկ Մեղրիի զինկոմ մայոր Դավիթ Անանյանն արժանացել է պատվոգրի:
“Սյունիքում զորակոչից խուսափողների թիվը համեմատաբար քիչ է մյուս մարզերից: Սակայն պետք է համապատասխան աշխատանք իրականացվի` չհաշվառված զինակոչիկներին հայտնաբերելու եւ ներկայացնելու զորակոչային հանձնաժողովին”, - ասում է Մ. Պողոսյանը:
Ըստ նրա, կան որոշ դժվարություններ, որոնք փորձում են լուծել: Մարզի որոշ համայնքներում դեռեւս ձեւական բնույթ են կրում հաշվառված զինապարտ քաղաքացիների գրանցամատյանները եւ չեն ընդգրկում քաղաքացիների բոլոր տվյալները: Մինչդեռ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են դա անել եւ պահանջվող տվյալները պարբերաբար ներկայացնել զինկոմիսարիատներ:
Զինակոչիկներին մարզից ստացիոնար հետազոտման նպատակով մայրաքաղաք ուղարկելիս տրվող ճանապարհածախսը չի համապատասխանում ներկա գներին: Հիվանդանոցում մասամբ է լուծվում սննդի հարցը, կամ դրա դիմաց տրվող դրամական փոխհատուցումը: Հիվանդանոցները գերծանրաբեռնված են եւ հետազոտման ուղարկված զինակոչիկները ժամանակին չեն կարողանում հետազոտվել եւ ներկայացնել եզրակացություններ:

0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.