Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի ընտրությանը այս էլ 2-րդ անգամ մեկ թեկնածուով է ներկայանում:
ԲՈՒՀ-ի կառավարման խորհրդի անդամներից ոչ մեկը չէր ցանկացել իր թեկնածությունն առաջադրել, պատճառաբանել թե ձեռնտու չէ. "Ստիպված ենք լինելու մտնել լծի տակ, սոցիալական պայմանների հետ կապված ուսանողների թիվը տարեց-տարեց կրճատվում է, ինչը ցավալիորեն կբերի նաև դասախոսների թվի կրճատման: Այս տարի էլ դիմորդների քիչ քանակը ավելի լուրջ խնդիրների առաջ կկանգնեցնի",- համոզված է Կառավարման խորհրդի նախագահ Հենրիկ Քոչինյանը:
Օրինակ պատմական գիտությունների պրոֆեսոր Սամսոն Քառյանը գնահատում է ուսանողների ուխտագնացությունները դեպի պատմամշակութաին վայրեր:
Կանոնակարգին համահունչ ընտրություն անցկացնելու համար, կառավարման և գիտական խորհրդի անդամներն անտեղյակության քողը վրաները քաշած սուս-փուս լսեցին միակ թեկնածուի ռազմավարական ծրագիրն ու կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-12 թթ-ի միջոցառումների համալիր ծրագիրը, որն անկախ նրանից ինչ է նախատեսում, չի իրականացվի:
Իբր չանտեսելով կառավարման և գիտական խորհրդի անդամների տեսակետները, փակ գաղտնի քվեարկությամբ կորոշվի միակ թեկնածուն ըստ ներկայացված ռազմավարական ծրագրի և նախկին տարիների փորձի կարող է կառավարել առաջիկա տարիներին ևս. "Առաջիկա 5 տարիներին կառավարման և գիտական խորհուրդը, ամեն ինչ պիտի անի, որ ներկայացված ծրագիրը իրականություն դառնա",- ասում է Հ.Քոչինյանը: Այսինքն աթոռին պետք է նստի մեկը, իսկ կառավարման ծանր լուծն ամեն դեպքուն կմնա գիտղորհրդի ուսերին:
Նյութի և լուսանկարների հեղինակ` Լիլիթ Յոլչյան
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.