<<Ողջ մնա գյուղում մնացողը,օտար երկիր գնացողը…>>.
Արտագնա աշխատանքի մեկնողների թիվն անհամեմատ աճել է
Դեռևս խորհրդային տարիներին Մարտունու տարածաշրջանը հայտնի էր <<խոպանչիներով>>: Այն ժամանակ մեկ-երկու ամսով արտագնա աշխատանքի էին մեկնում հիմնականում Ն. Գետաշեն-Երանոս ենթաշրջանի գյուղերի բնակիչները:
Կայուն աշխատավարձով ապահովված <<դուրս չգնացողները>> <<խոպանչիներին>> անգամ աղջիկ չէին տալիս: Հիմա հակառակն է.աղջկա հարազատները նախ հետաքրքրվում են` տղան դուրս-մուրս գալիս է՞, արտերկրում բարեկամներ ունի՞… Ու օտար հողում իրենց ընտանիքի հացը վաստակելու հույսով արտագնա աշխատանքի են մեկնում արդեն բոլոր համայնքներից:
Դեռ ավելին` գնալով ավելի մեծ թիվ են կազմում ընտանիքներով հեռացողները: Յուրաքանչյուր գյուղ անգամ իր հիմնական ուղևորության կետն ունի. Վաղաշենցիներն,օրինակ, Վորոնեժում են, վարդենիկցիները` Պերմում ու Տյումենում,իսկ լիճքեցիները` Մոսկվայում: Վերջիններն անգամ գյուղի նորակառույց թաղամասն են անվանակոչել ՌԴ վարչապետի անունով:
Վրույր Մալխասյան /Մարտունի/
1 коммент.:
Ապրես Վրույր ջան:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.