Կապանի "Գանձասար" ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը երկար քննարկումներից հետո որոշեց, որ թիմը կմասնակցի մայիսի 22-ին կայանալիք “Շիրակի” հետ խաղին: Հիշեցնենք, որ ակումբի նախագահ, Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը հինգշաբթի հայտարարել էր, որ թիմը դուրս է գալիս Հայաստանի առաջնությանը:
Նման հայտարարության համար պատճառ էր դարձել ՀՖՖ կարգապահական կոմիտեի սեփական խաղադաշտում թիմն առաջնության 5 հանդիպումները առանց հանդիսականների անցկացնելու որոշումը:
Մայիսի 15-ին կայացած “Փյունիկի” հետ խաղում դաշտ է նետվել պոլիէթիլային շիշ, ինչն էլ պատճառ է դարձել ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեի խիստ որոշմանը: “Թե ինչ կլինի հետագայում պարզ չէ: Մենք կմասնակցենք առաջիկա խաղին ու կսպասենք ՀՖՖ-ի որոշմանը: Ակումբի ղեկավարությունը բողոքարկել է կարգապահական կոմիտեի որոշումը:
Միայն դրանից հետո պարզ կլինի “Գանձասարի ” ճակատագիրը”,-մայիսի 21-ին մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում ասաց թիմի պետ Վլադիկ Առաքելյանը: “Գանձասարը” այսօր վաղ առավոտյան մեկնել է մայրաքաղաք, որպեսզի նախապտրաստվի վաղվա խաղին:
Արմեն Դավթյան, Կապան
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.