Բոլոր ժամանակներում Կապանի այցելուները` թե տեղացիներ, թե օտարերկրացիներ, միշտ էլ բողոքել են քաղաքում գործող հասարակական զուգարանների պակասից, նաեւ` եղածներում առկա սանիտարական վիճակից: Առայսօր այդ խնդիրը մարզկենտրոնում մասամբ է լուծված` այն էլ շնորհիվ հատուկենտ, մասնավոր, վճարովի, նորակառույցների:
Այս խնդիրը լիովին կարելի էր լուծված համարել Կապան քաղաքից ոչ հեռու, բնության գրկում ծվարած 17-րդ դարի կառույց Հալիձորի բերդի այցելուների համար, որտեղ պետբյուջեից տրամադրված 8 մլն դրամով կառուցվել էր հասարակական զուգարան, շինարարների խոսքով, ժամանակակից չափանիշներին համապատասխան` կանանց եւ տղամարդկանց համար առանձին բաժիններով:
Սակայն իր տեսակի մեջ թանկարժեք այս կառույցն այդպես էլ երկար կյանք չունեցավ. շահագործումից կարճ ժամանակ անց անհայտ անձանց կողմից թալանվեց: Դեպքի առիթով Կապանի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում:
“Զուգարանը կառուցված է բերդից 40 մ ներքեւ եւ դուրս է մեր իրականցրած հսկողությունից: Քանի որ բերդը ցանկապատված չէ, մեր հսկիչը հազիվ է կարողանում այն պաշտպանել անասուններից` տարածքը փարախ չդարձնելու համար: Բացի դրանից, ամրակցման ու բարեկարգման աշխատանքներից հետո դեռեւս շինաշխատանքներն իրականացնողները համապատասխան ակտով մեր հսկողությանը չեն հանձնել բերդը”, - ասում է Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայութան պետ Աստղիկ Հակոբյանը:
Հալիձորի բերդի բարեկարգման եւ ամրակցման նպատակով 2005թ-ից մինչ այսօր պետբյուջեից ծախսվել է 130 մլն դրամ, որով նորոգվել է բերդի Սուրբ Մինաս եկեղեցու տանիքը, վերականգնվել բերդի պարիսպն ու եկեղեցու գավիթը, տեղադրվել խաչը, սալահատակվել աստիճանահարթակները, բարեկարգվել շրջակայքը:
Այդ գումարից 8 մլն դրամով էլ կառուցվել է զուգարանը, որի նորմալ գործունեությունը, ի դեպ, պետք է ապահովեին ներսում տեղադրված ջրի բաքերը, քանի որ տեղանքում ջուր չկա: Հարց է առաջանում, իսկ ով պետք է զուգարանը պարբերաբար ապահովեր ջրով, եթե անգամ բերդ տանող ճանապարը ոչ բոլոր մեքենաների համար է անցանելի:

0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.