Saturday, May 21, 2011

Մարզական փառատոն մարզերում


ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնութմաբ հանրապետությանում  անցկացվում է մարզային փառատոն: Լոռու մարզի Սպիտակ քաղաքում այն կազմակերպվում է արդեն 5 տարուց ավելի, սակայն վերջին երկու տարիների ընթացքում մասնակիցների թիվն ու փառատոնի նկատմամբ հետաքրքրությունն անհամեմատ աճել է:  Մանսնակցություն են ցուցաբերում դպրոցականներ, գյուղական համայնքների բնակիչներ, մարզասերներ` առանց տարիքային սհամանափակման: Փառատոնը մեկնարկեց հանդիսավոր շքերթով, ապա մասնակիցների ողջունեցին ու հաջողություն մաղթեցին  Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանն ու Լոռու մարզպետարանի Կրթության, մշակությի, սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը: Մարզիկներին ելույթներով հաջողություն մաղթեց Սպիտակկի մշակությի պալատի պարային խումբը, նաև հնչեց հատուկ այս փառատոնի համար ստեղծված մարզական երգը: Ապա սկսվեցին մրցումները, մասնակիցներն ուժերը չափեցին տարբեր մրցաձևերում` նարդի, շախմատ, բազկամարտ, կշռաքարի բարձրոցում, կոխ-ըմբշամարտ, վազք 100 մետր, ֆուտբոլ, ցուցադրական ելույթներ եղան նաև բռնցքամարտի, պարանի ձգման, ելույթ ունեցան կարատեի խմբերը: Մրցաշարի վերջում հաղթղո մարզիկներ ու թիմերը պարգևատրվեցին նախարարության պատվոգրերով ու մեդալներով, նաև քաղաքապետարանի կողմից արժանացան պատվոգրերի ու կրծքանշանների: Պարգևատրվեց նաև 100 մետր վազքում հանդես եկած` փառատոին ամենափոքր մասնակիցը: Ի դեպ, 100 մետր վազքը մեծ մասսայականություն է վայելում Սպիտակում, այս տարի ևս մանսկիցների թիվն անհամեմատ շատ էր`և պատանիներ, և մեծեր էին մասնակցում: Սպիտակը անհամեմատ ուժեղ է նաև ըմբշամարտից: Պարգևատրումները կատարեցին Արամ Ռևազյանը, Բաժնի գլխավոր մասնագետ Մհեր Մելիքյանը, Սպիտակի քաղաքապետարանի ֆիզլուլտուրայի և սպորտի բաժնի պետ Արտակ Պողոսյանը, ով անչափ կարևորեց մարզական ցանակած նախաձեռնությունը, քանի որ դրանք նպաստում են հատկապես  երիտասարդ սերրնդի ֆիզիակական ճիշտ դաստիարակությանը: Նույն կարծիքին է նաև մրզական ձառատոնի գլխավոր մրցավար Ստյոպա Մարկոսյանը. «նախ բնակչության մասսայական մասնակցություննէ կարևոր, նա մեր երիտասարդությունը գիտակցում է ֆիզկուլտուրայի ու սպորտի ունեցած անգնահատելի դերն իրենց կյանքում,-ասում է նա և հպարտությամբ ավելացնում, որ Սպիտակ քաղաքը մշտապես ըստ արժանվույն  հանդես է եկել մարզական փառատոնններին, մասնավորապես` նախորդ տարի մասսյականության ու մրցումների կազմակերպման որակական ոռումով հանրապետությունում ճանաչվել է երրորդը: «Այս տարի ձգտելու ենք գոնե առաջինը լինենք, -կատակում է Ստյոպա Մարկոսյանը:

Լիլիթ Յոլչյան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.