- Տղաս ավտովթարից հաշմանդամ է դարձել, 22 տարեկան է, ուժեղ սնունդ և լուրջ բուժում է անհրաժեշտ, գուցե նախարարն օգնի, ետ ստանամ իմ բանկի փողերը,-ներկայացրեց իր խնդիրը Սուսաննա Վարդանյանը:
- Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում իմ 30հզ. դրամ թոշակով տնտեսությունս կառավարեմ, եկել եմ նախարարից խորհուրդ հարցնեմ,-կիսահեգնելով իր վիճակը ներկայացրեց 65-ամյա տնտեսագետ թոշակառու Սիրան մայրիկը:
- 30 տարի Շոլկի ֆաբրիկայում եմ աշխատել, քոռացել եմ, բայց բերանիցս կտրել, բանկ եմ գցել փողս`նեղ օրվա համար, հո մուրացկան չեմ, իմ աշխատածն են հետ ուզում, ինչի չեն տալիս, սպասում են գնանք ես աշխարհից,-տիկին Մանուշակի խոսքն է:
Հարյուրավոր մարդիկ էին հավաքվել Լոռու մարզպետարանում` իրենց խնայողությունները ստանալու մասին լավ լուր լսելու ակնկալիքով: Հանդիպեցին նախարարի, նրա աշխատակազմի հետ… ու գնացին….
ՆԱՐԻՆԵ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.