ԱՄՆ ՄԶԳ-ը և ՄԱԿ-ի զարգացման գրասենյակը նախաձեռնել են ծրագիր պլաստիկ շշերի առանձնացման և վերամշակման ուղղությամբ: ՈՒրբան հիմնադրամը տենդերով շահել է ծրագրի հանրային իրազեկման միջոցառումներ մազմակերպելու և անցկացնելու աշխատանքները:
Ծրագիրը նախատեսված է իրականացնել հիմնականում Հայաստանի 3 քաղաքներում`Հրազդանում, Վանաձորում, Սևանում, աղբամաններ կտեղադրվեն նաև Ծաղկաձոր և Ալավերդի քաղաքներում:Քաղաքները ընտրվել են ըստ մեծության:
Ծրագիրը նախատեսված է իրականացնել հիմնականում Հայաստանի 3 քաղաքներում`Հրազդանում, Վանաձորում, Սևանում, աղբամաններ կտեղադրվեն նաև Ծաղկաձոր և Ալավերդի քաղաքներում:Քաղաքները ընտրվել են ըստ մեծության:
Մայիսի 24-ին ՈՒրբան հիմնադրամը Երևանում կազմակերպել էր հանրային իրազեկում, որի նպատակն էր վերոնշյալ համայնքների քաղաքապետարանների համապատասխան բաժինների ներկայացուցիչների, հկ-ների, ԶԼՄ-ների ուշադրությանը ներկայացնել այն բոլոր քայլերը, որոնք նախատեսված են իրականացնել:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրում «գլոբալ պայմանագիր» ծրագրի ղեկավար Սևակ Ամալյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում մասնավորապես Հրազդանի քաղաքապետարանին կտրամադրվի մոտ 100 աղբաման` հատուկ գրությամբ և մամլիչներ:Դրանից հետո հավաքված պլաստիկ շշերը կտեղափոխվեն Երևան`վերամշակող«Էկո Ինժեներիկ» ընկերություն:Այսինքն,ծրագիրը նաև բիզնես է ենթադրում:
Ծրագրի մասնագետները նշում են, որ աղբամանների տեղադրման պարագայում նախ կլուծվեն բնապահպանական, ապա նաև սոցիալ-տնտեսական խնդիրներ:
Ամբողջ աշխատանքների արդյունքում նախատեսվում է պլաստիկ շշերի առանձնացում կենցաղային աղբից, իսկ քաղաքապետարանները ոչնչով չեն տուժի` տարեկան հետապնդելով 700-800 հազար դրամի շահույթ: Ծրագրի ընդհանուր արժեքն է 540 000 ԱՄՆ դոլար, որի 80%-ը ֆինանսավորում Է ԱՄՆ ՄԶԳ-ը, իսկ 20%-ի համաֆինանսավորմամբ հանդես կգա ՄԱԿ-ի զարգացման Հայաստանյան գրասենյակը:
Ինգա Հայրիյան
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.