Մայիսի 11-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովասարի միջնակարգ դպրոցում այսօր տեղի ունեցավ Գ.Նժդեհի 125 ամյակին նվիրված "Լավագույն հրաձիգ" մրցաշարը:
Մասնակցում էին մարզի 5 տարածաշրջաններում հաղթած թիմերը:
Ընդհանուր 160 միավորով մարզային փուլում հաղթեց Մարտունու թիվ 2 միջն. դպրոցի պատանի հրաձիգների թիմը: Մրցաշարի լավագույն հրաձիգներ ճանաչվեցին Արմեն Մնացականյանը` տղաներից և Ռոզա Հարությունյանը` աղջիկներից երկուսն էլ Մարտունու թիվ 2 դպրոցի թիմից:
Երկրորդ հորիզոնականում էր Գավառի տարածաշրջանի Լճափի միջն.դպրոցի թիմը 155միավորով, երրորդ տեղում էր Ճամբարակի տարածաշրջանը ներկայացնող Դարանակ-Փամբակի թիմը 152 միավորով: Հաղթանակած թիմը կներկայացնի Գեղարքունիքի մարզը հունիսի 7-11 Երևանում կայանալիք հանրապետական`եզրափակիչ փուլում:
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.