Sunday, May 29, 2011

Հրազդանում Սասուն Միքայելյանին դիմավորեցին ցնծությամբ


Սասուն Միքայելյանը, ով մայիսի 27-ին  համաներմամբ ազատ էր արձակվել, մայիսի 28-ին ժամանեց Հրազդան: Մինչ նա կժամաներ Հրազդան, նրա հարազատ Վանատուր գյուղում առավոտից բոլորն անհամբեր սպասում էին: Առավոտյան Սասուն Միքայելյանը Երևանում հանդիպեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, Նիկոլ Փաշինյանի և ընկերների ու հարազատների հետ:
Այնուհետև նա ընկերների ուղեկցությամբ եկավ Հրազդան: Չարենցավանի ճանապարհին համակիրները միացան, ապա Հրազդանի մուտքի մոտ տեղի ունեցավ քաղսեցիների, կոճոռցիների և այլ թաղամասերի բնակիչների հետ հանդիպումը: Հրազդանի Վանատուր թաղամասում Սասուն Միքայելյանին դիմավորեցին զուռնա դհոլով, ծաղիկներով:

Ողջունելով հրազդանցիներին` նա շնորհակալություն հայտնեց տարիների սպասումների և հավատարմության համար: Ելույթ ունեցան պարի համույթներ, հնչեց Սասուն ջոկատի հիմնը: Ելույթ ունեցան նաև ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը և Նիկոլ Փաշինյանը: Սասուն Միքայելյանը այցելեց գյուղի եկեղեցի, որի բակում մեծ խնջույք էր կազմակերպվել: Գյուղացիների հետ հանդիպելուց հետո Սասուն Միքայելյանին ուղեկցեցին իր հարազատ օջախ, որտեղ գրկաբաց դիմավորեցին կինը, երեխաները և մերձավորները:

Ինգա Հայրիյան, Հրազդան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.