Sunday, May 15, 2011

Ալավերդի քաղաքում մեկ աշխատող վերելակ


Ալավերդի քաղաքում 22 բարձրահարկ շենք կա: 1990- ականներից հետո դադարեցին գործել վերելակները: Դրաք ավերվեցին ու թալանվեցին որոշ մարդկանց թեթեւ ձեռքով: Այսօր այդ շենքերի բարձր հարկերի բնակիչների համար երազանք է դարձել վերելակ ունենալը: 9-րդ հարկի բնակչուհի տիկին Ռոզայի խոսքով, ամեն օր տուն հասնելու համար ստիպված է լինում աստիճանների վրա մի քանի անգամ նստել, շնչառությունը վերականգնելու համար:

“Ընդամենը 50-ն անց եմ դժվարանում եմ, բա վաղը մյուս օրը ինչ եմ անելու: Ախր ինչպես կարող եմ ընդհանրապես տնից դուրս չգալ”,- նեղսրտում է նա:


Իսկ Ալավերդի քաղաքում բացառություն կազմող եւ բնակիչների կողմից բարեխղճորեն պահպանվող միակ շենքը, որը գործող վերելակ ունի, գտնվում է քաղաքի ներքեւի հատվածում` Ջրավազանի 2/Ա հասցեում: Այս շենքի բնակիչների համար վերելակից օգտվելու ամսեվճարը կազմում է 500դրամ:

Ի դեպ Ալավերդի քաղաքի 2011 թվականի կապիտալ շինարարության ծրագրով միայն 7 բարձրահարկեր հնարավոր է վերելակներ ունենան: Առաջնահերթությունը տրվելու է այն շենքերին, որոնց բնակիչներն առավել բարեխիղճ կգտնվեն սպասարկման վարձավճարները վճարելու հարցում:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.