Sunday, May 1, 2011

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԸ, ՇՆՈՐՀԱՎՈՐ


Այսօր մայիսի 1-ն է, Աշխատանքի տոնը...
Բայց շնորհավորանքներ չեղան: Համենայդեպս, ես ոչ մի պաշտոնավորի շնորհավորական ուղերձը չլսեցի: Գուցե ուշադիր չեմ եղել: Միայն լրատվամիջոցներն են թեթև անդրադարձել ու վերջ...Հա, մեկ էլ "Երգ երգոցն" է նվիրված Աշխատանքի տոնին: Գուցե եղանակն էլ է պատճառը, որ չհիշվեց տոնը: Կամ գուցե աշխատավորները իրենց տներում նշում էին խմելով: Գուցեները շատ են ...Համաձայն եմ, աշխատանք քիչ կա, բայց ամեն մեկը իր հերթին ինչ-որ աշխատանք անում է, ուրեմն բոլորիս տոնն է. Շնորհավոր ու թող Հայաստանում բոլորը աշխատանք ունենան՝ բարձր աշխատավարձով, որ փոքրերը չասեն՝ "Մամ, բա փող ունես, որ առնում ես պաղպաղակ": Թող պաղպաղակ էլ առնեն, հագուստ էլ, խաղալիք էլ....
ՇՆՈՐՀԱՎՈՐ....

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.