Saturday, May 21, 2011

Վարորդական իրավունքի նոր կարգ

Կառավարության որոշմամբ մայիսի 14-ից ուժի մեջ է մտել վարորդական իրավունք ստանալու ավելի պարզեցված ընթացակարգ. նախկինում վարորդական վկայական ստանալու համար դիմող թեկնածուն պետք է պարտադիր ուսումնական գործընթաց անցներ, վկայական ունենար, նաև պոլիկլիկիկայից, ըստ գրանցման վայրի բժշկական տեղեկանք ներկայացներ, այսպես կոչված պսիխո: Այժմ, պարզեցված օրենքի համաձայն ուսումնական հաստատությունում դասընթաց անցնելը պարտադիր է միայն d և e կատերգորիաների համար: Մնացած դեպքերում քաղաքացին պարզապես դիմում է ներկայացնում, կատարում պետականորեն պարտադիր վճարումները քննության համար /10.000, 12.000 և 3.000 դրամ/, և յուրաքանչյուր աշխատանքային օր կարող է տեսական քննություն հանձնել` 15 րոպե տևողությամբ և բաղկացած 10 հարցից:

Իրավունք կա միայն մեկ անգամ սխալվել, այլապես քննությունը տապալված է համարվում:

Օրենքի փոփոխությունները ներկայացրեց Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Չիբուխչյանը: Նա տեղեկացրեց նաև, որ գրավոր պահանջագիր է ներկայացվում միայն այն դեպքերում, երբ վարորդական վկայական ստանալու համար դիմող քաղաքացին ակնհայտ թերություններ ունի մարմնի վրա, կամ առկա են շարժումները սահմանափակող խախտումներ ու արատներ: Հոգեկան շեղումների հայտնաբերման ուղղությամբ` կառավարությունը հանձնարարել է Առողջապահության նախարարության հետ համատեղ ստուգումներ կատարել, հոգեբուժարաններից տրամադրվում են հաշվառվածների տվյալները: Այս փոփոխությունները կատաարվել են վարորդական իրավունք ստանալու ճանապարհին ավելորդ խոչնդոտներից ու բարդություններից առավելագույնս խուսափելու նպատակով:


Լիլիթ Յոլչյան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.