«Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման հիմնադրամը տեղեկատվական սեմինար քննարկում էր կազմակերպել` “ինչպես օգտվել “ARMSEFF”-ի ֆինանսավորման և տեխնիկական օժանդակության հնարավորություններից թեմայով: Քննարկումը Թուֆենկյան համալիրում էր, հրավիրված էին Լոռու և Տավուշի մարզերի գործարար դաշտի ներկայացուցիչներ, բանկային ու էներգետիկ ոլորտի մասնագետներ:
Նրանք հնարավորություն ունեցան ծանոթանալ “ARMSEFF”-ի ծրագրերին, էներգիայի ծախսերը նվազեցնելու և շուկայում մրցունակության բարելավման հետ կապված բոլոր հարցերի պատասխաններն ստանալ ծրագրի կառավարիչ Սուրեն Շատվորյանից: Նա ներկայացրեց ծրագրի ընձեռած հնարավորություններն ու օգուտները, որ կարող է քաղել նախաձեռնությամբ հետաքրքրված գործարարը: արմսեֆ փորձագետ Նորբերտ Պեհրշորֆերը ներդրումային նախագծերի մի քանի խոսուն օրինակներ բերեց:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից ստեցծվել է Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման հիմնարամը, 20 մլն. դոլար վարկային գիծը նպատակ ունի ֆինանսավորելու Հայաստանի մասնավոր ընկերությունների էներգիաարդյունավետության և վերականգնվող էներգիայի նախագծեր, ինչը թույլ կտա նվազեցնել էներգետիկ ծախսերը և բարձրացնել ընկերությունների մրցունակությունը շուկայում: Կա նաև տեխնիկական աջակցությունից օգտվելու բացառիկ հնարավորություն: Ուսումնասիրվում են ներդրումային նախագծերը:
Վաստակիր ավելին, նվազեցրու էներգասպառումը,- ահա այս հորդորն է ընկած լայնածավալ նախաձեռնության հիմքում: Ծրագրի ներկայացուցիչները կարևորում են տեղային մասշտաբով քննարկում-լսումները, նաև փորձագետների հետ առերես շփումների հնարավորություն ստեղծելու համար այս անգամ արդեն Լոռու մարզում էին :
Համագործակցության հիմքերն ամուր են երկու մարզերի ու կազմակերպության միջև. Լոռու մարզի գործարարության զարգացման և օժանդակության կենտրոնն, օրինակ, ծրագրի իրազեկման մասը առաջարկեց վերցնել իր վրա: Սա կխթանի, որպեսզի “ARMSEFF”-ի ներկայացուցիչներն ավելի հաճախ նմանօրինակ այցերով լինեն մեր մարզում, իսկ Ծրագիրը շարունակական կլինի այնքան ժամանակ, քանի դեռ կան հետաքրքիր առաջարկներ ու ծրագրով հետաքրքրված անհատ գործարարներ ու կազմակերպություններ:
Լիլիթ Յոլչյան
Վանաձոր
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.