This is default featured slide 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

Tuesday, May 31, 2011

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պատասխանը շատերին չգոհացրեց


Այսօր Հրազդան էր այցելել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը` հանդիպելու մարզի բնակիչների հետ և պատասխանալեու նրանց հարցերին: Հանդիպումը տեղի ունեցավ Կոտայքի մարզպետարանում, որին ներկա էր նաև Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանը:
 
Մարզպետարան էին եկել մարզի տարբեր համայնքերի ու հատկապես գյուղերի բազմաթիվ բնակիչներ: Բնակիչները նախարարին ուղղեցին տարբեր հարցեր: Դրանց մեջ գերակշռում էր ավանդների խնդիրը: Բնակիչներից շատերը հետաքրքրվում էին, թե երբ կստանան իրենց ավանդները:

Նախարարության ներկայացուցիչներն էլ պարզաբանեցին կարգը. «2005-2006թթ-ին հաշվառված նպաստառու ընտանիքների օգնության ծրագիր է սա: Այդ ծրագրում 62000 ընտանիք են ներգրավված: Երբ որ կարգը փոխվի, ձեր ավանդները ևս կվերադարձվեն: Եթե դուք չհասցնեք էլ ստանալ, կստանան ձեր ժառանգները»:

Բնակիչներից շատերին հուզում էր ընտանեկան նպաստների հարցը: Շատերը դժգոհում էին, որ նպաստ ստանալու իրավունքից զրկվել են, այնինչ իրենց օրենքով հասնում է: Տեղում ներկա մասնագետներին հանձնարարվեց ստուգել բողոքող քաղաքացիների փաստաթղթերը և օրենքի սահմաններում լուծել նրանց խնդիրը:

71 ամյա չարենցավնցի Սիրան Ղազարյանը դժգոցեց իր կենսաթոշակի ստաժի   հաշվարկումից. «Ես նաև մեծացրել եմ 4 երեխայի, ինձ ավելի շատ թոշակ է հասնում, դե ասել են, կնայենք, չգիտեմ հետո ինչ կլինի»,- հուսահատ ավելացրեց տիկին Սիրանը:

ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նկատեց, որ գրեթե բոլոր մարզերում խնդիրները նույնն էին, բայց ամենից շատ դժգոհ էին Լոռու մարզի բնակիչները: Նրա կարծիքով, այսօր առկա հիմնական խնդիրներն ամենուր մարդկանց  զբաղվածության հարցն է:Հանդիպման ընթացքում համայնքների ղեկավարները ևս հարցեր ուղղեցին նախարարին:Առաջարկ արվեց վերսկսել հասարակական վարձատրվող աշխատանքների իրականացումը գյուղերում: Հարցերը բազմազան էին, բայց շատերին չգոհացրեց ստացված պատասխանները:

Ինգա Հայրիյան

Կափարիչների տարօրինակ գողություն Մարտունիում


Մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը գողացել են Մարտունի քաղաքի Գետափնյա փողոցով անցնող կոյուղագծի դիտահորերի չուգունե կափարիչները: Այս կոյուղագիծը  անցած տարի էր նորոգվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանում մաքրման կայանների կառուցման ծրագրով(այս դեպքում ուղղված նաև Սևանա լճի մաքրության պահպանմանը): Մի քանի օր առաջ էլ նմանատիպ գողություն էր կատարվել նույն փողոցում. այստեղով անցնող Մարտունի գետի Գետափնյա փողոցը հիվանդանոց տանող ճանապարհին կապող փոքրիկ կամրջակի երկաթյա եզրաճաղերն էին գողացել, քաղաքապետարանը դիմել էր ոստիկանություն ու դեռևս չէր բացահայտվել…  

Իսկ դիտահորերի կափարիչների գողերը նաև գետի Մարտունի-Ներքին Գետաշեն միջհամայնքային ճանապարհի մաս կազմող կամրջի եզրաճաղերն էին ջարդել-գողացել…   Ցավոք, սրանք առաջին այսպիսի դեպքերը չեն. մինչ այս էլ քաղաքի տարբեր հատվածներում դիտահորերի կափարիչներ էին <<կորչում>>…   

Իսկ տարօրինակ գողության փաստից վրդովված  Գետափնյա փողոցի բնակիչներին էլ ուրիշ բան չէր մնում անելու, քան ձեռքի տակ եղած թիթեղով ու փայտով ծածկել դիտահորերը: Ընդհանուր առմամբ, 27 կափարիչ է գողացվել, ամբողջ փողոցում գողերը  միայն տեղական <<Զանգակ>> ՀԸ-ի դիմաց գտնվող դիտահորին ձեռք չեն տվել, թերևս տեսախցիկների աչքից են վախեցել…

Վրույր Մալխասյան  (Մարտունի) 

Նախրապանը խեղդվել է գետում

Լեհվազցիներն այսօր հողին հանձնեցին գյուղի նախրապանին, որի դին փրկարաները գտել են երեկ` Մեղրի գետի ափին` նախկին պանրի գործարանի հարակից տարածքում:

Նախրապանը` 61-ամյա Ալբերտ Ավանեսովը, երկու օր առաջ սովորականի պես վաղ առավոտյան նախիրը արոտ է տարել, իսկ երեկոյան, առանց նախրապանի, տուն է վերադարձել անասունների մի մասը: Գյուղացիների որոնողական աշխատանքների արդյունքում մնացած անսունները գտնվել են Մեղրի գետի մյուս ափին: Իսկ նախրապանի դին փրկարարները հայտնաբերել են հաջորդ օրը:

Դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ դիակի վրա բռնության հետքեր չկան: Ենթադրվում է, որ Ա.Ավանեսովը խեղդվել է գետում` մյուս ափն անցած անասուններին ետ վերադարձնելու ժամանակ:

“Ալբերտի ընտանիքը` հայրը, մայրը եւ երկու եղբայրները Լեհվազ են բռնագաղթել 1989-ին Բաքվից: Երեք եղբայրներից եւ ոչ մեկն այդպես էլ չի ամուսնացել` մեծ սեր ունեին ալկոհոլի նկատմամբ: Ալբերտը սկզբում հողին է հանձնել հորն ու մորը, անցած տարի` եղբորը եւ հիմա գյուղում ապրում էր կրտսեր եղբոր հետ”, - պատմում է Լեհվազի գյուղապետ Սասուն Զաքարյանը:

Այսպիսի կենսագրություն է թողել երեք արու զավակի տեր հայկական ընտանիքը, որը մահվան սարսափը սրտում ստիպված լքել է իր տունը եւ ապաստանել Հայաստանի հեռավոր մի գյուղում, որտեղ այդպես էլ չի կարողացել վերականգնել այն, ինչը բախտի կամոք խաթարվել էր:

Լեհվազցիները հրաժեշտ տվեցին գյուղի նախրապանին ու մտահոգ են, դեռ չգիտեն, թե ով է փոխարինելու նրան…
Գոհար Իսախանյան, Կապան

Պլաստիկ շշերը վտանգում են բնությունը


ԱՄՆ ՄԶԳ-ը և ՄԱԿ-ի զարգացման գրասենյակը նախաձեռնել են ծրագիր պլաստիկ շշերի առանձնացման և վերամշակման ուղղությամբ: ՈՒրբան հիմնադրամը տենդերով շահել է ծրագրի  հանրային իրազեկման միջոցառումներ մազմակերպելու և անցկացնելու աշխատանքները:

Ծրագիրը նախատեսված է իրականացնել հիմնականում Հայաստանի 3 քաղաքներում`Հրազդանում, Վանաձորում, Սևանում, աղբամաններ կտեղադրվեն նաև Ծաղկաձոր և Ալավերդի քաղաքներում:Քաղաքները ընտրվել են ըստ մեծության:

Մայիսի 24-ին ՈՒրբան հիմնադրամը Երևանում կազմակերպել էր հանրային իրազեկում, որի նպատակն էր վերոնշյալ համայնքների քաղաքապետարանների համապատասխան բաժինների ներկայացուցիչների, հկ-ների, ԶԼՄ-ների ուշադրությանը ներկայացնել այն բոլոր քայլերը, որոնք նախատեսված են իրականացնել:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրում «գլոբալ պայմանագիր» ծրագրի ղեկավար Սևակ Ամալյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում մասնավորապես Հրազդանի քաղաքապետարանին կտրամադրվի մոտ 100 աղբաման` հատուկ գրությամբ և մամլիչներ:Դրանից հետո հավաքված պլաստիկ շշերը կտեղափոխվեն  Երևան`վերամշակող«Էկո Ինժեներիկ» ընկերություն:Այսինքն,ծրագիրը նաև բիզնես է ենթադրում:

Ծրագրի մասնագետները նշում են, որ աղբամանների տեղադրման պարագայում նախ կլուծվեն բնապահպանական, ապա նաև սոցիալ-տնտեսական խնդիրներ:  

Ամբողջ աշխատանքների արդյունքում նախատեսվում է պլաստիկ շշերի առանձնացում կենցաղային աղբից, իսկ քաղաքապետարանները ոչնչով չեն տուժի` տարեկան հետապնդելով 700-800 հազար դրամի շահույթ: Ծրագրի ընդհանուր արժեքն է 540 000 ԱՄՆ  դոլար, որի 80%-ը ֆինանսավորում Է  ԱՄՆ  ՄԶԳ-ը, իսկ  20%-ի համաֆինանսավորմամբ հանդես կգա ՄԱԿ-ի զարգացման Հայաստանյան գրասենյակը:

Ինգա Հայրիյան

Հրազդանի դպրոցակաները օգնում են ԵրԵՎանի մանկատանը


 

Հրազդանի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտները  բարեգործական ակցիայի շրջանակներում այցելեցին Երևանի “Մարի Իզմիրլյանի” անվան մանկատուն: Ծրագրի շրջանակներում դպրոցի աշակերտներն իրենց հետ տարել էին  հագուստ, սննդամթերք, խաղալիքներ, գրենական պիտույքներ, սանհիգենիկ պարագաներ:Նրանք մանկատան երեխաների համար նաև համերգ էին կազմակերպել: Մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանն իր շնորհակալությունը հայտնեց ակցիայի կազմակերպիչներին` նշելով, որ մանկատան երեխաներն իսկապես ունեին նման ձեռնարկի կարիք: 

Այսօր մանկատանն ապրում են 97 երեխաներ `0-ից 14 տարեկան տարիքային խմբերում: Նրանցից 71-ը հաճախում են Հ. Պարոնյանի անվան հնրակրթական և երաժշտական դպրոցներ:

Ցավով պետք է նշել, որ շատ ծնողներ իրենց երեխաներին թողել էին, որովհետև վերջիններս հատուկ կարիք ունեցողներ էին:

Ինգա Հայրիյան